Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում

Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցրել 
բազային բնույթի փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այն ներքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել  և ունենում Հայաստանի Հանրապետությունում, չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում, որոնք կրում են դաշնակցային և ռազմավարական բնույթ: Այդ մասին վկայում են քաղաքական փոխազդեցության  ինտենսիվությունը` ներառյալ բարձր մակարդակի  երկխոսությունը և առևտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվ շարունակական զարգացումը»,- ասաց Կոպիրկինը:

Նրա խոսքով` անցնող տարին Հայաստանի համար յուրահատուկ էր և բովանդակալից: «Հայաստանը իր զարգացման նոր փուլում է գտնվում, և ես կցանկանայի այս կապակցությամբ մաղթել մեր եղբայրական ժողովրդին, որ այս փուլը բերի կայունություն, բարգավաճում և այն խնդիրների լուծում, որոնք կանգնած են Հայաստանի առջև: Ցանկանում եմ հաջողություն մաղթել նոր խորհրդարանին, ձևավորվող կառավարությանը, որ նրանք խնդիրների լուծման հարցում լինեն բարձունքում»,- ընդգծեց Կոպիրկինը:

Դեսպանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում և,բնականաբար, տրամադրված է իրենից կախված ամեն բան անելու, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները՝ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն շատ խորը պատմական արմատներ, ամրապնդվեն և զարգանան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am