Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրեսի» դերն անուրանալի է նորանկախ Հայաստանի պատմության մեջ. ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը շնորհավորել է լրատվական գործակալության 100-ամյակը

«Արմենպրեսի» դերն անուրանալի է նորանկախ Հայաստանի պատմության մեջ. ՀՀ 
նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը շնորհավորել է լրատվական 
գործակալության 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1992-1993 թթ. Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

«Արմենպրեսի» հետ զրույցում Հարությունյանը, մասնավորապես, ասել է.

«Պետական կառավարման համակարգի և ընդհանրապես կառավարության գործունեության համար շատ էական նշանակություն ունի արդյունքների ճիշտ մեկնաբանությունը հանրության համար, այսինքն` որքանով է հանրությունը տեղեկացված կառավարության գործունեության արդյունքների վերաբերյալ, և որքանով է ունակ ճիշտ գնահատել` արդյոք այդ գործունեությունը համապատասխանո՞ւմ է հանրության հիմնական հատվածի սպասելիքների բավարարմանը: Այդ առումով անաչառ և լիարժեք, մասնագիտական առումով կոռեկտ տեղեկատվությունն ունի բացառիկ և կարևոր նշանակություն թե հանրության համար ընդհանուր առմամբ և թե' ցանկացած իշխանության համար, մասնավորապես:

Այդ կոնտեքստում նորանկախ Հայաստանի պատմության մեջ մի շարք լրատվամիջոցներ ունեն անուրանալի դերակատարում, և առաջին հերթին` «Արմենպրեսը», որովհետև հենց «Արմենպրեսն» էր տեղեկատվական այդ համակարգի ձևավորման մերանը, որի տեղեկատվության հիման վրա վերլուծություններ էին կատարում այլոք. այդ թվում` փորձագիտական շրջանակները, լրատվական այլ միջոցներ: Ըստ էության, «Արմենպրեսը» տեղեկատվության առաջնային աղբյուրի դեր ստանձնեց, և, կարծում եմ, դա հաջողվեց:

Միանգամայն պատահական չէր, որ «Արմենպրեսը» 90-ական թվականների սկզբի նույնիսկ այդ բարդ ու իրարամերժ պայմաններում թերևս ամենաառաջինն էր, որ ազատ տեղեկատվության ու այլակարծության պայմաններում ճիշտ կողմնորոշվեց ինստիտուցիոնալ առումով իր դերակատարման խնդրում, երբ արդար, օբյեկտիվ, անաչառ տեղեկատվության քաղաքական գինը շատ մեծ էր: Այդ պայմաններում «Արմենպրեսը» կարողացավ իր հանրային դերակատարումն արդյունավետ իրականացնել:

Շնորհավորում եմ «Արմենպրեսի» աշխատակիցներին ու մաղթում ստեղծագործական նոր հաջողություններ»

«Արմենպրեսը»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարչական նորություններ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am