Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պորոշենկոյի եկամուտները 2018 թվականին աճել են 12 անգամ

Պորոշենկոյի եկամուտները 2018 թվականին աճել են 12 անգամ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարագրել Է 198 մլն գրիվնա (7 մլն դոլար) եկամուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ուկրաինսկիե նովոստի» հրատարակությունը՝ վկայակոչելով Պետական ծառայողների հայտարարագրերի միասնական ռեեստրի տվյալները:

«Այդ գումարն ավելի քան 12 անգամ գերազանցում Է նախորդ տարվա ընթացքում նախագահի կողմից հայտարարագրված եկամուտը, որը 2017 թվականին կազմել Է 16,3 մլն գրիվնա»,-ընդգծում Է հրատարակությունը: «Ամենահարուստ ուկրաինացիների թոփ-100» ամենամյա վարկանիշի տվյալներով, որը հրապարակվել Է «Նովոյե վրեմյա» հրատարակության կողմից, Պորոշենկոյի կարողությունը «կազմում Է 1,1 մլրդ դոլար, իսկ հանգուցային ակտիվը Roshen կորպորացիան Է»: 2018 թվականի դրությամբ Ուկրաինայի նախագահը եզրափակում Է վարկանիշի առաջատարների վեցյակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am