Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի 
համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ներսեսյանը շնորհավորել է Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում:

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Ֆրենք Փըլոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական հիմնարար բարեփոխումների իրականացման փուլում երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային ոլորտների խթանման հնարավորոություններն ու ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարումն այդ հարցում:

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Փըլոնը պայմանավորվել են շարունակել պարբերական շփումները` քննարկելու երկկողմ գործակցության խորացման շուրջ ընթացիկ աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am