Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունվար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը»  արշավը։ Այն էականորեն տարբերվում է ֆինանսական համակարգում եղած նախկին բոլոր լուծումներից։ Բանկն առաջարկում է բիզնեսի կատարելագործման համար նախատեսված լավագույն գործիքների համադրությամբ փաթեթային լուծումներ։ Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։

«Սա գործընկերության նոր ձևաչափ է, որը շարունակությունն է մեր նախկին կատարած քայլերի, և մենք ապագայում էլ շարունակելու ենք այս գործընկերության ճյուղը զարգացնել: Մենք չենք ուզում հանդես գալ միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն և ամեն ինչ անում ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Արշավի շրջանակում ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթը ընդգրկում է մարքեթինգային,  ստրատեգիական, հաշվապահական  խորհրդատվություն, ինչպես նաև էներգաաուդիտ իրականացնելու հնարավորություն։

«Մեր առաջարկի մեխը տոկոսադրույքները չեն, սակայն մեր տոկոսադրույքները շուկայական են», - նշել է Մելքոնյանը՝ շեշտելով, որ բանկն արդեն շուրջ չորս տարի գործընկերներին է մատուցում ոչ ֆինանսական ծառայություններ, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել  բիզնեսը: 

«Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ավելի է խորացնում փոքր և միջին ձեռնարկությունների հետ երկար տարիների ընթացքում ստեղծած իրական գործընկերային հարաբերությունները։ 

Տարեսկզբի ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հաճախորդները բանկը ընկալում են որպես իրենց գործընկեր և բիզնես հենարան, կամ իրենց խոսքով ասված՝ «իմ բանկը»:

«Այդ գաղափարը զարգացնում ենք և՛ փոքր, և՛ միջին բիզնեսի համար, ինչպես նաև մանրածախ բիզնեսի համար: Հետագայում ավելի պետք է խորացնենք մեր գործընկերային հարաբերությունները՝ ավելի ամրապնդելով «իմ բանկի» զգացողությունը մեր գործընկերների մոտ: Միայն բանկ լինելը մեզ բավարար չէ: Պետք է լինենք յուրաքանչյուրի «իմ բանկը»»,- ընդգծում է Մելքոնյանը: 

Իրականացվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական www.acba.am  կայքէջում, իսկ ոչ ֆինանսական ծառայություններին` ՓՄՁ-ների համար բանկի կողմից հատուկ ստեղծված www.sme.acba.am կայքում։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ