Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կոսովոյի բանակի ստեղծումը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւը եւ հղի է տարածաշրջանում ապակայունացմամբ. Ռուսաստանի ԱԳՆ

Կոսովոյի բանակի ստեղծումը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւը եւ հղի է տարածաշրջանում 
ապակայունացմամբ. Ռուսաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի բանակի ստեղծումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում է եւ հղի է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Պրիշտինայում դեկտեմբերի 14-ին «խորհրդարանը» որոշեց վերափոխել Կոսովոյի անվտանգության ուժերը Կոսովոյի լիարժեք «բանակի»: Այս քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի կոպիտ խախտում էր՝ ուղղված Բալկաններում իրավիճակի լուրջ սրմանը, որը հղի է տարածաշրջանում զինված հակամարտությունների կրկնությամբ», -ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am