Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը սպասում են 55 երկրների ներկայացուցիչների

Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը սպասում են 55 երկրների ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում Է, որ հանրապետության նախագահի պաշտոնակալման արարողությանը ներկա կլինեն 55 երկրների մինչեւ 155 ներկայացուցիչներ, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վրաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին Թելավիում: «Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալման արարողությանը ներկա լինելու համար երկիր կժամանեն աշխարհի շուրջ 55 երկրների մինչեւ 150 ներկայացուցիչներ»,- դեկտեմբերի 14-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է Վրաստանի ԱԳ փոխնախարար Խաթունա Տոտլաձեն:

Նրա տվյալներով՝ սպասվում Է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի, Սերբիայի, Ադրբեջանի, Չեխիայի, Լիտվայի խորհրդարանների խոսնակների, ԱՄԷ-ի շրջակա միջավայրի նախարարի, Իսրայելի ԱԳ նախարարի առաջին տեղակալի, Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի եւ ուրիշների ներկայությունը:

Տոտլաձեն հավելել Է, որ սա վերջնական ցուցակը չԷ, եւ արտաքին քաղաքական գերատեսչությունը նոր հաստատումներ Է ստանում այլ երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am