Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դրոնը մարդատար «Բոինգի» քիթն Է մխրճվել Մեքսիկայի օդանավակայանում վայրԷջք կատարելիս

Դրոնը մարդատար «Բոինգի» քիթն Է մխրճվել Մեքսիկայի օդանավակայանում վայրԷջք կատարելիս

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդատար «Բոինգ-737»-ը քթամասի վնասվածքներ Է ստացել Մեքսիկայի Տիխուանայի օդանավակայանում վայրԷջք կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտնել Է Bloomberg-ը: Ենթադրվում Է, որ ինքնաթիռը բախվել Է դրոնի:

«Բոինգը» կատարում Էր Գվադալախարայից Տիխուանա ներքին չվերթը: ՎայրԷջքից ոչ շատ առաջ անձնակազմը լսել Է ուժգին հարվածի ձայն եւ հրամանատարա-կարգավարական կետին խնդրել Է ստուգել, թե վնասված չԷ արդյոք օդանավի քթամասը: Չնայած արտակարգ իրավիճակին, վայրԷջքը նորմալ Է անցել, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Մեքսիկայի ավիացիոն իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am