Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստների են ձերբակալել Ռամալլահում

Իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստների են ձերբակալել Ռամալլահում
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները լույս դեկտեմբերի 14-ի գիշերը 40 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում կատարված հատուկ գործողությունների ընթացքում, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը մեղսակցության մեջ, նրանցից 37-ը ՀԱՄԱՍ արմատական շարժման ակտիվիստներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Գիշերվա ընթացքում զինվորները գործել են Ռամալլահում՝ Ասաֆ խաչմերուկում (Ռամալլահի մերձակայքում) երեկվա գրոհից հետո, որտեղ սպանվել Էին երկու զինծառայողներ եւ վիրավորվել եւս մեկ զինվոր ու քաղաքացիական անձ: Գիշերվա ընթացքում զինծառայողներն Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության եւ սահմանապահ ոստիկանության աջակցությամբ բերման են ենթարկել ահաբեկչական գործունեությանը մեղսակցության, զանգվածային տեռորին ու անկարգություններին մասնակցության մեջ կասկածվող 40 պաղեստինցիների: Կասկածյալները, որոնց թվում են ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստներ, հարցաքննությունների համար հանձնվել են անվտանգության ծառայությանը»,- ասված Է զինվորականների կողմից տարածված հաղորդագրության մեջ, գրում Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am