Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նյու Ջերսիում ինկասատորների ավտոմեքենայից հարյուրավոր թղթադրամներ են թափվել ճանապարհին

Նյու Ջերսիում ինկասատորների ավտոմեքենայից հարյուրավոր թղթադրամներ են թափվել ճանապարհին
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի խճուղում հարյուրավոր թղթադրամներ են թափվել ինկասատորների ավտոմեքենայից, ինչը մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ Է առաջացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Արեւելյան Ռութերֆորդի օկրուգի ոստիկանական վարչությունը:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեւում Է, թե ինչպես Է զրահապատ ավտոմոբիլը՝ վթարային լույսերը միացրած, կանգնել անվտանգության գոտում, իսկ համազգեստով երկու ինկասատորներ ճանապարհին հավաքում են փողը, մինչ ավտոմեքնենաները շրջանցում են նրանց:
Ոստիկանության հաղորդմամբ՝ Նյու Յորքից ոչ հեռու ինկասատորների հետ կապված միջադեպի վայրում «բազմաթիվ» ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել այն պատճառով, որ վարորդները կանգ են առել՝ փորձելով հավաքել փողը: Ոստիկանությունը հետաքննում Է, թե փողն ինչ կերպ Է հայտնվել խճուղում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am