Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2019-2021 
թվականների ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշեց համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի ճշգրտումներին, ինչպես նաև՝  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների՝ 29 598,4 մլն դրամ ծավալով  ներդրումային ծրագրին (առանց ԱԱՀ), որը նպատակաուղղվելու է գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման, գազաբաշխման համակարգերի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման

Որոշումներն  ուժի մեջ են մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն օրվան հաջորդող օրվանից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am