Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ի գագաթնաժողովը հավաստեց, որ Brexit-ի շուրջ նոր բանակցություններ չեն լինի

ԵՄ-ի գագաթնաժողովը հավաստեց, որ Brexit-ի շուրջ նոր բանակցություններ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհուրդն իր եզրակացություններում հավաստել Է 2018 թվականի նոյեմբերի 25-ի սեփական որոշումը, որով հավանություն Է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին եւ հաստատել քաղաքական հռչակագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միությունը պաշտպանում Է այդ համաձայնագիրը եւ մտադիր Է ձեռնամուխ լինել դրա վավերացմանը: Նա համաձայն չԷ կրկնական բանակցություններին»,- ասված Է եզրակացությունների տեքստում, որը դեկտեմբերի 13-ի երեկոյան տարածվել Է Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի նիստերի առաջին օրվանից հետո: Եվրախորհրդում հավաստել են Brexit-ից հետո Լոնդոնի հետ առավելագույն սերտ հարաբերություններ հաստատելու եւ այդ հարցի շուրջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց անմիջապես հետո բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Տեքստում նշվում Է, որ ԵՄ-ն պնդում Է Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր որոշման ճիշտ լինելը, որը վեճերի տեղիք Է տալիս բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում: Եվրախորհուրդը նաեւ պատրաստակամություն Է հայտնում այդ պլանի գործարկման դեպքում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարել սահմանի խնդրի լուծման այլընտրական տարբերակների շուրջ: Եվրախորհուրդը կոչ Է արել ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները Brexit-ի բոլոր տարբերակների՝ այդ թվում՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանց համաձայնագրի դուրս գալու շուրջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, լքելով նիստերի դահլիճը, որեւԷ հայտարարություն չի արել լրագրողներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am