Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունվար

Իսպանիայում բացվել Է Բենքսիի գործերի ցուցահանդեսը


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում բացվել Է բրիտանացի հայտնի գրաֆիտի-նկարիչ Բենքսիի գործերի ցուցահանդեսը: Այն, կազմակերպիչների խոսքով, «ավելի արժեքավոր» կլինի այն ցուցադրանքների համեմատությամբ, որոնք ավելի վաղ ներկայացվել Էին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, ուր հավաքորդների մի մասը չԷր ցանկացել ուղարկել ստեղծագործությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մադրիդում բացված ցուցադրանքում, որը կազմակերպվել Է Ifema ցուցահանդեսային կենտրոնում, ներկայացված Է 75 գործ: Դրանցից 28-ն արված Է միակ օրինակով. դա ավելին Է, քան հաջողվել Էր հավաքել Մոսկվայի եւ Պետերբուրգի ցուցահանդեսների համար: Ընդամենը Բենքսիի գործերը համաձայնել են Մադրիդ ուղարկել 12 հավաքորդներ ամբողջ աշխարհից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ