Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը. դրանք կվերակառուցվեն, կամ կկառուցվեն նորերը

Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա 
դպրոցների ցանկը. դրանք կվերակառուցվեն, կամ կկառուցվեն նորերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա է համարվել 425 պետական հանրակրթական դպրոց:

Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում: Կառավարության նիստում Տարածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գործադիրի որոշմամբ արդեն իսկ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։

Ըստ նրա՝ ներկայումս շինարարություն է իրականացվում 6 դպրոցներում՝ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից` 5 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում (Երևանի թիվ 6, 18 և 51 դպրոցներ, Հերացու անվան ավագ դպրոց, Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիր):

«Սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը խնդրում եմ հաստատել և ապահովել կա՛մ վերակառուցումը կամ ամբողջությամբ կառուցումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ նոր դպրոցներ կառուցելիս որդեգրվել է մի մոտեցում, որ պետք է կառուցվեն մոդուլային դպրոցներ: Նրա խոսքով, դրանք եւ էսթետիկապես ավելի լավն են, եւ հոգեբանական մթնոլորտը շատ ավելի նպաստավոր է կրթության եւ երեխաների աշխարհընկալման զարգացման համար նույնիսկ գունային լուծումների առումով:

«Կախված աշակերտների թվից, համայնքից, մոդուլներով կարող են զանազան կառույցներ հավաքվել: Գիտեք, որ ունենք ռազմավարություն՝ կենտրոնացնել համայնքային կյանքը դպրոցների շուրջը, ոչ միայն դպրոցական, այլեւ մշակութային, սպորտային կյանքը: Մոդուլային տարբերակը այս նպատակին է ծառայելու: Ունենք նաեւ որոշում, միայն ծայրահեղ անհնարինության դեպքում կառուցել ավանդական դպրոցներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am