Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» շարունակություն է խոստացել

Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» շարունակություն է խոստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող եւ սցենարիստ Ջորջ Մարտինը խոստացել Է ավարտել «Սառցի եւ Հրո երգը» մատենաշարը, որի մոտիվներով նկարահանվել Է «Գահերի խաղը» հանրաճանաչ սերիալը: Այդ մասին նա հայտնել Է իր բլոգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես վերադարձել եմ մենության իմ ամրոցը եւ վերադարձել եմ Վեստերոս: Դուք այն կտեսնեք ոչ վաղը եւ ոչ Էլ հաջորդ շաբաթ, բայց դուք կստանաք «Սառցի եւ Հրո երգի» եզրափակիչ մասը»,- խոստացել Է գրողը:

Մարտինը հավելել Է, որ շուտով Էկրաններ կբարձրանա «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը, ինչպես նաեւ հայտնել Է սերիալի համար պրիկվելի պատրաստման մասին: «Լինելու Է նոր սերիալ, որն առայժմ ոչ պաշտնապես անվանել ենք «Երկար գիշեր», այժմ կատարվում Է դերասանների ընտրություն: Նաեւ կատարվում Է եւս մի քանի շոուների սցենարների պատրաստման աշխատանք»,- հավելել Է գրողը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am