Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աշտարակի խճուղում գտնվող գազալցակայանում գրանցվել է պայթյուն, մեկ մարդ հոսպիտալացվել է

Աշտարակի խճուղում գտնվող գազալցակայանում գրանցվել է պայթյուն, մեկ մարդ 
հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վերաբերյալ  «911» ծառայությունն ահազանգ է ստացել դեկտեմբերի 12-ին ժամը 20։59-ին և նշվել, որ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված՝ 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am