Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ

Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ 
հեռանալ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հօգուտ այն բանի, որ Թերեզա Մեյը մնա կուսակցության առաջնորդ, քվեարկել Է 200 պատգամավոր, դեմ՝ 117-ը: Քվեարկությունը եղել Է գաղտնի:

Այսպիսով, Մեյը մնում Է պահպանողականների կուսակցության առաջնորդը եւ պահպանում Է վարչապետի պաշտոնը: Այժմ մեկ տարվա ընթացքում ոչ ոք չի կարողանա վերստին Մեյին՝ որպես կուսակցության առաջնորդի անվստահություն հայտնելու քվեարկություն նախաձեռնել: «Ես շնորհակալ եմ պաշտպանության համար, սակայն զգալի թվով գործընկերներ քվեարկեցին իմ դեմ, եւ ես լսում եմ նրանց»,- հայտարարել Է Մեյը քվեարկությունից հետո՝ հավելելով, որ մտադիր Է շարունակել աշխատանքը:

Իրենց առաջնորդի նկատմամբ վստահության հարցի շուրջը պահպանողականների քվեարկությունից քիչ առաջ Թերեզա Մեյն ասել Է, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նախքան ընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են 2022 թվականին: Քաղաքական գործիչները եւ դիտորդները տարբեր գնահատականեր են տվել ձայների ներկայիս բաշխմանը: BBC-ի քաղաքականության բաժնի խմբագիր Լորա Քունսբերգի կարծիքով՝ այդ արդյունքները, մինեւնույն Է, վնաս են հասցնում Մեյի հեղինակությանը. խորհրդարանում նրա գործընկերների 37 տոկոսը կարծում Է, որ նա պետք Է հեռանա առաջնորդի պաշտոնից:

Խորհրդարանական Ջեյկոբ Ռիզ Մոգը, որը եղել Է պատգամավորների քվեարկությունը նախաձեռնողների թվում, հայտարարել Է, որ Մեյի ստացած քվեների քանակը սարսափելի արդյունք Է, եւ նրան պաշտոնաթող լինելու կոչ Է արել: Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը համոզիչ Է համարել Մեյի հաղթանակը, իսկ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել Է, որ քվեարկության արդյունքը սաստիկ հարված հասցրեց Մեյի հեղինակությանը:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նշել Է, որ Brexit-ի շուրջ պայմանավորվածույթան հետ կապված իրադրությունը չի փոխվել, իսկ Մեյին հարկ կլինի վերստին Համայնքների պալատի քվեարկությանը դնել իր ահավոր, ինչպես ինքն Է արտահայտվել, պայմանագիրը Եվրամիության հետ:

«Թերեզա Մեյն արդեն չունի խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, նրա կառավարության շարքերում քաոս Է տիրում, եւ նա ի վիճակի չԷ այնպիսի համաձայնության հասնել Brexit-ի շուրջ, որը կհամապատասխաներ ամբողջ երկրի շահերին»,- ասել Է Քորբինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am