Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

«Ռեալ»-ը, «Յուվենտուս»-ը և «Ռոմա»-ն պարտվեցին ՉԼ խմբային փուլի վերջին խաղերում


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի վերջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  E խմբում «Այաքս»-ը և «Բավարիա»-ն խաղն ավարտեցին 3:3 հաշվով, իսկ «Բենֆիկա»-ն նվազագույն հաշվով գերազանցեց ԱԵԿ-ին: F խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն տանը պարտության մատնեց «Հոֆենհայմ»-ին (2:1), իսկ «Շախտյոր»-«Լիոն» խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: G խմբում անսպասելի կերպով «Պլզեն»-ը 2:1 հաշվով հաղթեց «Ռոմա»-ին, նույնքան անակնկալ հաշիվ գրանցվեց Մադրիդում, որտեղ «Ռեալ»-ը 0:3 հաշվով զիջեց ԲԿՄԱ-ին: Եվ վերջին՝ H խմբում «Վալենսիա»-ն հաղթեց «Մաչեսթեր Յունայթեդ»-ին (2:1),  «Յանգ Բոյս»-ը՝ «Յուվենտուս»-ին (2:1):

 

E խումբ. «Բենֆիկա»-ԱԵԿ 1:0, «Այաքս»-«Բավարիա» 3:3

F խումբ. «Շախտյոր»-«Լիոն» 1:1, «Մանչեսթեր Սիթի»-«Հոֆենհայմ» 2:1

G խումբ. «Ռեալ»-ԲԿՄԱ 0:3, «Պլզեն»-«Ռոմա» 2:1

H խումբ. «Վալենսիա»-«Մանչեսթեր Յունայթեդ» 2:1, «Յանգ Բոյս»-«Յուվենտուս» 2:1




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ