Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից

Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ և դիմում ներկայացրել՝  հրաժարվելով իր պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ից իրականացնելու է անժամկետ գործադուլ՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Դերասանները նշել էին, որ չեն ցանկանում համագործակցել նրա հետ: Նրանք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում են տեսնում Համազգային թատրոնի վաստակավոր դերասանուհի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանին, իսկ տնօրենի պաշտոնում՝ թատրոնի դերասան Արման Նավասարդյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am