Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանի CNPC կորպորացիան Իրանում դադարեցրել է ներդրումները «Հարավայն Փարս» հանքավայրում. Reuters

Չինաստանի CNPC կորպորացիան Իրանում դադարեցրել է ներդրումները «Հարավայն Փարս» հանքավայրում. Reuters

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նավթի- գազի ազգային կորպորացիան (CNPC) դադարեցրել Է ներդրումներն Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Ներդրումները դադարեցնելու որոշումն ընդունվել Է ամերիկա-չինական բանակցությունների չորս փուլերից հետո, որոնք կայացել են Պեկինում: Կոնսուլտացիաների ընթացքում ԱՄՆ-ի պատվիրակությունը պնդել Է, որ CNPC-ն հրաժարվի Իրանի հանքավայրի ֆինանսավորումից:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այս պահին CNPC-ն եւ իրանցի պաշտոնյաները չեն մեկնաբանում ներդրումների դադարեցման վերաբերյալ հաղորդումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am