Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Մենք առանց փողի ենք մնում». Վրաստանի առաջին տիկինը մտահոգված Է ընտանիքի համար

«Մենք առանց փողի ենք մնում». Վրաստանի առաջին տիկինը մտահոգված Է ընտանիքի համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի չորրորդ նախագահի տիկինը՝ Մակա Չիչուան, խոստովանել Է, որ լրջորեն Է խորհրդածում ապագայի մասին, քանի որ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր ընտանիքը մնում Է առանց որեւԷ խնայողության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գեորգի Մարգվելաշվիլին պետության ղեկավարի պաշտոնից կհեռանա դեկտեմբերի 16-ին՝ հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալությունից հետո: Առաջին տիկնոջ խոսքով՝ երբ իր ամուսինը դեռ պաշտոնավարում Էր, «փողն իրենց բավականացնում Էր», իսկ այժմ իրենք «ոչինչ» չունեն: «Այնուամենայնիվ լավ կլիներ, եթե ես եկամտի որեւիցե աղբյուր ունենայի: Մենք ոչ մի կարգի խնայողություններ չունենք: Ոչինչ: Նախկինում մեզ բավականացնում Էր այդ փողը: Այժմ մենք ընդհանրապես առանց փողի ենք մնում»,- խոստովանել Է Չիչուան Rustavi2 հեռուստաընկերության եթերում: Նախագահի պաշտոնում Գեորգի Մարգվելաշվիլին ստանում Էր 7,2 հազար լարիի (շուրջ 2,7 հազար դոլարի) չափով աշխատավարձ: Վրաստանի օրենսդրության համաձայն՝ երկրի նախկին նախագահներն ստանում են իրենց աշխատավարձի չափով ամսական թոշակ: Սակայն թոշակը տրվում Է սոսկ այն դեպքում, եթե պետության նախկին ղեկավարը չի կարող աշխատել տարիքի կամ առողջական վիճակի պատճառով: Արդեն հայտնի Է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Գեորգի Մարգվելաշվիլին կվերադառնա դասախոսի աշխատանքին Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտում՝ քաղաքական փիլիսոփայության դասընթացով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am