Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց:

«Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ որոշումը դեռ չի ստացել և այլ մանրամասներ չի կարող ներկայացնել:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: 

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]