Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Դեկտեմբերի 12-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 12-ին սպասվող իրադարձությունները

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: Այն հնարավորություն կտա համագործակցել կրթական, գիտական, թանգարանային ոլորտներում:

 

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, մեդիա դաշտում դրանց արձագանքին, նոր իշխանությունից հասարակության սպասելիքներին հրավիրված մամուլի ասուլիսներում կանդրադառնան մեդիա ոլորտի փորձագետներ, քաղաքական հասարակական գործիչներ:

 

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի գրքի ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին: Այսօր հրավիրված ասուլիսում կներկայացվեն մանրամասներ ցուցահանդես-տոնավաճառի վերաբերյալ:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը շուրջ 100 անուն գիրք կնվիրաբերի Հայաստանի ազգային գրադարանին, որոնք ստացվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակման ծրագրի շրջանակում:

 

Դեկտեմբերի 15-ին նախատեսված է Նկարիչների միության համագումարը: Միջոցառմանն ընդառաջ Նկարիչների միության անդամները կանդրադառնան միությունում առկա տարաձայնություններին ու ներքին խմորումներին:

 

«Մեգերյան Կարպետ»-ում  տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և հոլանդական «PUM» ծրագրի համագործակցությամբ կազմակերպված «Ներգնա և արտագնա զբոսաշրջային օպերատորի  գործունեություն» դասընթացի ավարտական վկայականների շնորհման հանդիսավոր արարողությունը:

 

Մարզական անցուդարձից, Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա կամփոփի միջազգային մրցաշարերի արդյունքները, կանդրադառնա առաջիկա անելիքներին:

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am