Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի «Ամանորյա բարեգործական տոնավաճառ»-ին

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի «Ամանորյա 
բարեգործական տոնավաճառ»-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից ROMEXPO կենտրոնում կազմակերպված «Ամանորյա բարեգործական տոնավաճառ» միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, բարեգործական ձեռնարկին մասնակցում էին Բուխարեստում հավատարմագրված 56 դիվանագիտական ներկայացուցչություններ ու տասնյակ տեղական կազմակերպություններ։

Տոնավաճառի հայկական տաղավարում ներկայացված էին ազգային հուշանվերներ և զարդեր, Ամանորի խաղալիքներ, հայկական հրուշակեղեն, հայկական շոկոլադներ ու կոնյակ, հայկական ավանդական ուտեստներ ու քաղցրավենիք:

Միջոցառման համերգային հատվածի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները հանդես եկան իրենց ավանդական ազգային երգ ու պարի համարներով։ Ներկաներն առիթ ունեցավ վայելելու նաև Բուխարեստի «Վարդավառ» պարախմբի սաների կատարումները:

Տոնավաճառի բացման արարողությանը հետևած շրջայցի ընթացքում բազմաթիվ այցելուների թվում Հայաստանի տաղավար այցելեցին Ռումինիայի Եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Ջորջ Չամբան, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:

Վաճառքից գոյացած հասույթը դեսպանությունը տրամադրեց Ռումինիայի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից 2019թ. համար նախատեսված բարեգործական նախաձեռնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]