Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի «Ամանորյա բարեգործական տոնավաճառ»-ին

Armenpress 19:18, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից ROMEXPO կենտրոնում կազմակերպված «Ամանորյա բարեգործական տոնավաճառ» միջոցառմանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, բարեգործական ձեռնարկին մասնակցում էին Բուխարեստում հավատարմագրված 56 դիվանագիտական ներկայացուցչություններ ու տասնյակ տեղական կազմակերպություններ։Տոնավաճառի հայկական տաղավարում ներկայացված էին ազգային հուշանվերներ և զարդեր, Ամանորի խաղալիքներ, հայկական հրուշակեղեն, հայկական շոկոլադներ ու կոնյակ, հայկական ավանդական ուտեստներ ու քաղցրավենիք:Միջոցառման համերգային հատվածի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները հանդես եկան իրենց ավանդական ազգային երգ ու պարի համարներով։ Ներկաներն առիթ ունեցավ վայելելու նաև Բուխարեստի «Վարդավառ» պարախմբի սաների կատարումները:

Տոնավաճառի բացման արարողությանը հետևած շրջայցի ընթացքում բազմաթիվ այցելուների թվում Հայաստանի տաղավար այցելեցին Ռումինիայի Եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Ջորջ Չամբան, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:

Վաճառքից գոյացած հասույթը դեսպանությունը տրամադրեց Ռումինիայի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից 2019թ. համար նախատեսված բարեգործական նախաձեռնությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am