Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն իր քաղաքացիների համար վերացրել Է Ռուսաստան ճամփորդության չմեկնելու հանձնարարականը

ԱՄՆ-ն իր քաղաքացիների համար վերացրել Է Ռուսաստան ճամփորդության չմեկնելու հանձնարարականը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ռուսաստանն այն երկրների ցուցակից, ուր այցելությունը հարկ Է «վերանայել», տեղափոխել Է երկրորդ կատեգորիա, որտեղ անհրաժեշտ Է մեծ զգուշություն հանդես բերել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում հրապարակված ծանուցումից, Ռուսաստանն այժմ գտնվում Է երկրների երկրորդ կատեգորիայում, որտեղ Միացյալ Նահանգների իշխանությունները խորհուրդ են տալիս «հանդես բերել մեծ զգուշություն»:

Ըստ որում, փաստաթղթի համաձայն, խորհուրդ չի տրվում, որ ամերիկացիներն այցելեն Հյուսիսային Կովկաս, ներառյալ Չեչնիա՝ ահաբեկչական սպառնալիքների եւ քաղաքացիական անկարգությունների ռիսկի պատճառով: Նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Ղրիմ՝ «Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի օկուպացման» պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am