Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թրամփը կարող Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նշանակել Նյու Ջերսիի նախկին նահանգապետին. CNN

Թրամփը կարող Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նշանակել Նյու Ջերսիի նախկին նահանգապետին. CNN

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար կարող Է դառնալ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում Է այդ պաշտոնի համար 56-ամյա Քրիստիի թեկնածությունը, որի հետ նա ընկերական հարաբերություններ ունի 2016 թվականից: Օրերս Թրամփը հայտարարել Է, որ շուտով որոշում կընդունի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի թեկնածության վերաբերյալ:

Նրա խոսքով՝ այն տեղեկատվությունը, թե թեկնածուն կլինի ԱՄՆ-ի փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս զանգվածային լրատվամիջոցները»: Այն մասին, որ Ջոն Քելլին տարեվերջին կհեռանա իր պաշտոնից, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել Էր դեկտեմբերի 8-ին: Թրամփն ըստ որում ընդգծել Է, որ նոր նշանակումը կարող Է լինել ժամանակավոր:

Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի հնարավոր այլ թեկնածուների թվում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Դեւիդ Բոսսին, Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվենին: Ընդսմին Մնուչինը եւ Մալվենին, ինչպես նշում Է Reuters-ը, հասկանալ են տվել, որ հետաքրքրված չեն այդ պաշտոնով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am