Թելավիում նախագահի երդմնատվության արարողության նախապատրաստման աշխատանքներ են ընթանում
13:14, 10 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թելավիում առավոտից Վրաստանի նախագահի երդմնատվության արարողության նախապատրաստման աշխատանքներ են ընթանում: Իրակլի Երկրորդ արքայի պալատի առջեւ արդեն հավաքում են բեմի կոնստրուկցիաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Սպասվում Է, որ դեկտեմբերի 10-ին Թելավի կժամանեն կազմակերպչական հանձնաժողովի անդամները: «Կազմակերպչական հանձնաժողովի անդամները, որն ստեղծվել Է վարչապետի հրամանագրով, ենթադրաբար կժամանեն օրվա երկրորդ կեսին եւ կհամաձայնեցնեն այն բանի վերջնական մանրամասները, թե ինչպիսին Է լինելու բեմահարթակը եւ ինչ տեսք Է ունենալու այդ տարածքը»,- Առաջին ալիքին հայտարարել Է Թելավիի Պատմա-ազգագրական թանգարանի տնօրեն Գուրամ Ուրչուխիշվիլին: Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Թելավիում: Արարաողությունից հետո ընդունելությունը պլանավորված Է Ցինանդալում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում