Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային 
քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից, ցեղասպանությունների ռիսկը դեռ կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ջերմորեն ողջունելով ֆորումի մասնակիցների հետընտրական առաջին առավոտը ՀՀ-ում:

 Նրա խոսքով՝մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, աճող պոպուլիզմի, արմատականության, անհանդուրժողականության մի աշխարհում, որում մարդու իրավունքներն ընկնում են երկրորդ տեղ, ինչը չափազանց վտանգավոր է: «Մենք գիտենք, որ աճող, զարգացող սոցիալական ցանցերի, գաղափարների հարաճուն տարածման ժամանակաշրջանում, դժբախտաբար, նաև այնպիսի գաղափարների, որոնք սերմանում են անհանդուրժողականություն, ատելության փառաբանում, բախվում ենք մարտահրավերի: Այսօր անցկացվող ֆորումի հիմնական նպատակը պետք է միտված լինի այս խնդիրների լուծմանը, անհամբեր սպասում եմ այն գաղափարներին, մտքերին, որոնք կպարունակեն լուծումներ, որոնցով մենք կհարստացնենք մեր զինանոցը այս պայքարի շրջանակում»,-ասաց նա:

Արտգործնախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2015 թվականին ՄԱԿ-ն ընդհանուր ժողովում որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրը սահմանելու վերաբերյալ: «2005-2018 թվականներին մենք խթանել ենք ցեղասպանության  կանխարգելման հիմնական ջանքերը: 2015 թվականին Հայաստանը ևս մեկ օժանդակ միջոց բերեց այս գործընթացի իրականացմանը ՝մասնավորապես այս համաշխարհային ֆորումի կազմակերպմամբ և ես խորապես շնորհակալ եմ բոլորիդ այսօր Հայաստան գալու համար»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ ֆորումին մասնակցում է նաև գիտական համայնքի՝ ցեղասպանագետների ներկայացուցչական խումբ,  որը հավաքվել է  կանխարգելման լավագույն մեթոդը մշակելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am