Life

Ավստրալիայում սատկել Է «աշխարհի ամենահայտնի կենգուրուն»

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում սատկել Է «աշխարհի ամենահայտնի կենգուրուն»
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Ալիս-Սփրինգս քաղաքի մերձակա արգելոցում սատկել Է 12-ամյա Ռոջեր կենգուրուն, ոը մի քանի տարի առաջ սոցցանցերի աստղ Էր դարձել անսովոր զարգացած մկանների շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հաղորդվում Է Facebook-ում արգելոցի պաշտոնական Էջում:

«Ցավոք, Ռոջերը՝ աշխարհի ամենահայտնի կենգուրուն, սատկել Է 12 տարեկանում: Նա մեր աստղն Էր ու մեր սիրելին»,- ասված Է արգելոցի ղեկավար Քրիս Բառնսի հաղորդագրության մեջ:

Ուժեղ զարգացած մկանունքով կենգուրուն հայտնի Է դարձել 2015 թվականին, երբ Ալիս Սփրինգսի արգելոցի աշխատակիցները հրապարակեցին երկմետրանոց Ռոջերի առաջին լուսանկարները: Տեսահոլովակը, որտեղ կենգուրուն առջեւի թաթերով պատառոտում Է թիթեղյա դույլերը, վիրուսային դարձան եւ ճանչում բերեցին Ռոջերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում