Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԿԸՆ-ն ամփոփել է 1045 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՆ-ն ամփոփել է  1045 ընտրատեղամասերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ,  10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 1045 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրատեղամասերից ստացել է 4,37 տոկոս կամ 23004 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 3577  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 4,27 տոկոս կամ 22498 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,19 տոկոս կամ 369588 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,50 տոկոս կամ 34219 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,34 տոկոս կամ 1814 ձայն, «Մենք» դաշինքը` 2,04 տոկոս կամ 10734 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 1,05 տոկոս կամ 5514 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,76 տոկոս կամ 9267 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,31 տոկոս կամ 43751 ձայն:     

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am