Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իննամյա տղան Եղիսաբեթ Բ-ի հետ հանդիպմանն այնպես Է տպավորվել, որ դռնից դուրս Է սողացել

Իննամյա տղան Եղիսաբեթ Բ-ի հետ հանդիպմանն այնպես Է տպավորվել, որ դռնից դուրս Է սողացել
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի բրիտանացի Նաթան Գրանտն այնպես Է տպավորվել՝ տեսնելով 92-ամյա թագուհուն, որ «Ցտեսությու՜ն» բացականչություններով ծլկել Է տեղից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է telegraph.co.uk.-ը:
Եղիսաբեթ Բ-ն այցով ժամանել Է Բրիտանիայի հնագույն մանկական բարեգործական կազմակերպություն՝ Coram, որտեղ նրան Է ներկայացվել նաեւ իննամյա Նաթանը: Բայց տղան յուրովի Է արձագանքել թագուհու հետ հանդիպմանը:
Նա նրբորեն սահել Է հետեւում կանգած մեծահասակների միջով եւ սողեսող սուրացել դեպի մոտակա դուռը, որտեղ, արդեն սիրտ առնելով, գոչել Է. «Առա՜յժմ»: Ինչով ծիծաղեցրել Է ներկաներին: Իսկ Եղիսաբեթ Բ-ն, որպես իսկական լեդի, շարունակել Է ողջունել հավաքվածներին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am