Իննամյա տղան Եղիսաբեթ Բ-ի հետ հանդիպմանն այնպես Է տպավորվել, որ դռնից դուրս Է սողացել

Armenpress 16:18, 7 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի բրիտանացի Նաթան Գրանտն այնպես Է տպավորվել՝ տեսնելով 92-ամյա թագուհուն, որ «Ցտեսությու՜ն» բացականչություններով ծլկել Է տեղից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է telegraph.co.uk.-ը: Եղիսաբեթ Բ-ն այցով ժամանել Է Բրիտանիայի հնագույն մանկական բարեգործական կազմակերպություն՝ Coram, որտեղ նրան Է ներկայացվել նաեւ իննամյա Նաթանը: Բայց տղան յուրովի Է արձագանքել թագուհու հետ հանդիպմանը:Նա նրբորեն սահել Է հետեւում կանգած մեծահասակների միջով եւ սողեսող սուրացել դեպի մոտակա դուռը, որտեղ, արդեն սիրտ առնելով, գոչել Է. «Առա՜յժմ»: Ինչով ծիծաղեցրել Է ներկաներին: Իսկ Եղիսաբեթ Բ-ն, որպես իսկական լեդի, շարունակել Է ողջունել հավաքվածներին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am