Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպան Ապիտոնյանը հրաժեշտի ընդունելության է արժանացել Շվեդիայի թագավորական նստավայրում

Դեսպան Ապիտոնյանը հրաժեշտի ընդունելության է արժանացել  Շվեդիայի 
թագավորական նստավայրում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին թագավորական նստավայրում ընդունեց Շվեդիայի Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը՝ դեսպանի առաջիկայում սպասվող դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ապիտոնյանը Կառլ 16-րդ Գուստաֆին ներկայացրեց երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից ի վեր հայ-շվեդական հարաբերություններում գրանցված առաջընթացը, կառավարական և խորհրդարանական մակարդակներում կայուն քաղաքական երկխոսության հաստատումը, առևտրաշրջանառությունում, ինչպես նաև կրթական և մշակութային փոխանակումներում գրանցած աճը։ Դեսպանն իր երախտիքը հայտնեց Շվեդիայի իշխանություններին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին տարիներ ի վեր տրվող աջակցության, ինչպես նաև ՀՀ դեսպանության գործունեությանը և նախաձեռնություններին օժանդակության համար։

Կարևորելով Հայաստանի և Շվեդիայի բարեկամական փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը շնորհակալություն հայտնեց դեսպան Ապիտոնյանին դիվանագիտական առաքելության տարիներին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am