1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մանրամասներ է հայտնել աղետի գոտում իրականացված ու նախատեսված ծրագրերի մասին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մանրամասներ է հայտնել աղետի գոտում 
իրականացված ու նախատեսված ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած ՀՀ կառավարության  արտագնա նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ  Ավետիք Էլոյանը:

«Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թվականներին՝մոտ 65 մլրդ. Դրամ միջոցների հաշվին: ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը: Հարկ է նշել, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460.0 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Այդ մասին ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որի համաձայն կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը: Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ. ՀՀ դրամ»,- ասաց կոմիտեի նախագահը:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի արտագնա նիստը նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]