Թենեսիում մեկ ամսվա ընթացքում երկրորդ դատապարտյալին են մահապատժի ենթարկել Էլեկտրական աթոռին
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն Էլեկտրական աթոռին մահապատժի են ենթարկել մեկ ամսվա ընթացքում երկրորդ դատապարտյալին, թեեւ առավելագույն չափի պատժի կատարման այս մեթոդն ԱՄՆ-ում հինգ տարի չԷր կիրառվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tennessean թերթը:
Նշվում Է, որ 61-ամյա Դեւիդ Էռլ Միլլերը դատապարտվել Էր 1981 թվականին մտավոր հետամնաց աղջկա սպանության համար: Նա մահապատժի Էր սպասում 36 տարի՝ նահանգում բոլոր դատապարտյալներից ամենից երկար: Տեղական օրենսդրության համաձայն՝ մինչեւ 1999 թվականը հանցագործություն կատարած դատապարտյալը կարող Է ընտրություն կատարել Էլեկտրական աթոռի եւ մահացու ներարկման միջեւ, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում ամենուրեք կիրառվում Է մահապատժի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում