Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Հայտարարվել են աշխարհի լավագույն ռեստորանները


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհորդների համար նախատեսված TripAdvisor կայքը հրապարակել Է աշխարհի լավագույն ռեստորանների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետներն, օգտագործելով որոշակի ալգորիթմ, վերլուծել են ամբողջ աշխարհում ռեստորանների վերաբերյալ կարծիքներն ու դրանց գնահատումները, որոնք օգտատերերը 2018 թվականին զետեղել են Համացանցում: 25 լավագույն հաստատությունների ցանկում առաջին տեղում հայտնվել Է ֆրանսիական Au Crocodile ռեստորանը: Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են իսպանական Martin Berasategui եւ El Celler de Can Roca ռեստորանները: Բոլոր երեք ռեստորաններն Էլ նշված են Michelin-ի աստղերով: Նաեւ աշխարհի առաջատարների վարկանիշ են մտել երկու ռեստորան Չինաստանից եւ ԱՄՆ-ից, մեկական ռեստորաններ Մեքսիկայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նոր Զելանդիայից, Թաիլանդից, Պերուից, Հնդկաստանից, Նիդեռլանդներից, Արգենտինայից եւ Կանադայից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ