Տնտեսություն

«ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» ՍՊԸ-ին որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տրվեց

1 րոպեի ընթերցում

«ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» ՍՊԸ-ին որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տրվեց

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել «ԱՐՄՍԱՆՊՐՈԴԱԿՏ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում:

«Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմոցային տնտեսության կառուցման համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 42 միլիարդ 680 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 16 մլրդ դրամ, որից 14 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում