Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 6-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 6-ին սպասվող իրադարձությունները

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։   

 

Դեկտեմբերի 6-7-ը Իտալիայի Միլան քաղաքում տեղի կունենա ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 25-րդ նիստը։

 

Հայաստանն ու Մոնղոլիան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց կազատեն մուտքի արտոնագրի պահանջից: Այս մասին նախագիծն ընդգրկված է այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

 

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 11-րդ և նախավերջին օրն է: «Մոսկվա» կինոթատրոնի մոտ նախատեսված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական հանրահավաքը, որից հետո երթով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կհանդիպի առաջիկա ԱԺ ընտրությունների պատգամավորների թեկնածուների հետ: Մամուլի ասուլիսով հանդես կգա Հանրապետական կուսակցությունից Արմեն Աշոտյանը:

 

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷմՓիՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա կներկայացնի քվեարկությանն ընդառաջ իրականացրած հարցման արդյունքները:

 

Այսօր կկայանա ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոյի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին: Նա աղետի գոտում եղել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության հակահամաճարակային մասնագիտացված 4 խմբերի ղեկավարն ու համակարգողը:

 

Դիլիջանում կկայանա Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը:

 

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am