Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահի գլխավորած 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժեւորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման փուլում, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության զարգացման եւ մասնավորապես ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու հարցում:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, նշել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Իտալիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական առնչությունների վրա:

Օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրներին միավորում եւ հարաբերություններն առավել ամրապնդում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական եւ ժողովրդավարական ընդհանուր արժեքները: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանություններին ու ժողովրդին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:

Պաոլա Տավերնան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այցը կնպաստի Իտալիայի եւ Հայաստանի դարավոր բարեկամական կապերի ու փոխգործակցության առավել խորացմանը: «Մենք հիմա մի երկրում ենք, որն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով եւ ցանկանում ենք օգնել այդ գործընթացի ամրապնդման հարցում»,- ասել է Իտալիայի Սենատի փոխնախագահը:

Հյուրերի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին, խորհրդարանական արտահերթ ընտրություններին ու տարածաշրջանային խնդիրներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am