Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով: Այս մասին Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշեց լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել, մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ: Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանդիպելու դեպքում անպայման քննարկվելու են առաջացած հարցերը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am