Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բուքինգհեմյան պալատը զարդարել են Սուրբ Ծնունդի առթիվ

Բուքինգհեմյան պալատը զարդարել են Սուրբ Ծնունդի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուքինգհեմյան պալատը հաշվետվություն է ներկայացրել Ծննդյան տոներին նախապատրաստվելու մասին. համապատասխան տեսագրությունը զետեղված Է թագավորական ընտանիքի պաշտոնական թվիթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նստավայր են բերել միանգամից մի քանի մեծ ու փարթամ եղեւնիներ, որոնք կանգնեցրել են պալատի Մարմարե սրահում, ինչպես նաեւ այլ սրահներում: Եղեւնիների վրա վառվում են տոնական լույսերը, զարդերի թվում են ոսկեգույն խաղալիքներ կառքերի, թագերի եւ նման այլ խորհրդանիշների տեսքով:

Պալատում նաեւ զարդարված են կամարներն ու սանդախորշերը: Մեծ Բրիտանիայում, ինչպես եւ Եվրոպայի երկրների մեծ մասում, Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am