Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ և խաղաղ. ENEMO- ի միջանկյալ զեկույցը

Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ և խաղաղ. ENEMO-
ի միջանկյալ զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի` ENEMO-ի միջանկյալ զեկույցի համաձայն` Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ և խաղաղ: «Արմենպրես» -ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը նշեց, որ պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաև ընտրական վարչարարության իրականացմանը:

«Նախընտրական քարոզարշավի առաջին մասը հանգիստ և խաղաղ էր, չնայած կային ատելության խոսքի դեպքեր»,-ասաց առաքելության ղեկավարը՝ հավելելով, որ ատելության խոսքերը, որոնք հնչում են նախընտրական քարոզարշավի ընթացքում, շատ ավելի քիչ են, քան մի շարք այլ երկրներում: «Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ այս նախընտրական քարոզարշավը խաղաղ էր ընթանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում փոփոխությունները եղել են բավական վերջերս: Մենք գրանցել ենք ատելության խոսքի որոշ դեպքեր, բայց եթե հաշվի առնենք ընդհանուր մակարդակը, այստեղ ատելության մթնոլորտը շատ ավելի ցածր է, քան այլ երկրներում նման քարոզարշավների ժամանակ»,-նշեց նա:

  Զլատկո Վույովիչն ասաց, որ Հայաստանում կա միանգամայն այլ քաղաքական կամք, որն աջակցելու է արդար ընտրություններին: «Հայաստանում, ինչպես նաև ցանկացած այլ երկրում, ընտրութուններով զբաղվող կազմակերպությունները պետք է լինեն ազատ, անկախ և գործեն օրենքի շրջանակներում»,-ասաց նա:

ENEMO-ի հայաստանյան առաքելության մամուլի և կազմակերպչական հարցերով համակարգող Մայա Միլիկիչն էլ նշեց, որ սա կազմակերպության առաջին դիտորդական առաքելությունն է Հայաստանում: «Իր գործունեությունը ENEMO-ն սկսել է նոյեմբերի սկզբին և երկրում կմնա ընտրություններից հետ ևս 6 շաբաթ»,-ասաց նա՝ հավելելով, որ կազմակերպության մոտ 70 դիտորդները դիտարկումներ են անցկացնելու 450 ընտրատեղամասերում, ապա ընտրություններից հետո մեկ ամիս անց հրապարակելու են զեկույցը ընտրությունների վերաբերյալ:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am