Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան Է հաստատվել Ճապոնիայում

Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան Է հաստատվել Ճապոնիայում
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմռան համար անսովոր բարձր ջերմաստիճան Է հաստատվել Ճապոնիայի մեծ մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաընկերությունը: Դեկտեմբերի առաջին օրերին Տոկիոյում սովորական ջերմաստիճանը +10 Է: Մի քանի շրջաններում ջերմաստիճանը գերազանցել Է +25 աստիճանը: Օիտա հարավային պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը հասել Է +26.5 աստիճանի, ավելի հյուսիս ընկած Սիմանեում եւ Ֆուկուոկայում՝ +25 աստիճանի նշագծին:

Դեկտեմբերի 4-ին շատ տաք Է Տոկիոյում: Ցերեկը գրեթե չեք հանդիպի վերնահագուստով մարդկանց, ոմանք նույնիսկ հանում են բաճկոնները եւ մնում վերնաշապիկով: Կեսօրին Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը կազմել Է +22 աստիճան: Նույնիսկ Ճապոնիայի ամենահյուսիսային կղզում՝ Հոկայդոյում, երեքշաբթի +16 աստիճան Է:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր են ամպրոպ ու մրրկասյուներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am