Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան Է հաստատվել Ճապոնիայում
10:36, 4 Դեկտեմբեր, 2018Դեկտեմբերի 4-ին շատ տաք Է Տոկիոյում: Ցերեկը գրեթե չեք հանդիպի վերնահագուստով մարդկանց, ոմանք նույնիսկ հանում են բաճկոնները եւ մնում վերնաշապիկով: Կեսօրին Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը կազմել Է +22 աստիճան: Նույնիսկ Ճապոնիայի ամենահյուսիսային կղզում՝ Հոկայդոյում, երեքշաբթի +16 աստիճան Է:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր են ամպրոպ ու մրրկասյուներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am