Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Իսպանիան 900 մլն եվրո կհատկացնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին

Իսպանիան 900 մլն եվրո կհատկացնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան 2020 թվականից տարեկան 900 մլն եվրո կհատկացնի մթնոլորտ վտանգավոր արտանետումները կրճատելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Նա կարծիք է հայտնել, որ երկրները չեն կատարում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի մասին Փարիզյան համաձայնագրի դրույթները: «Ինչպես ցույց են տալիս 2017 թվականի արտանետումները՝ մենք հեռու ենք 2015 թվականին նախանշված նպատակների իրագործումից»,- հայտարարել է նա կլիմայական փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի 24-րդ համաժողովի շրջանակում:

Սանչեսը կոչ է արել համատեղել ջանքերն ու կյանքի կոչել Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտականությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am