Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ժանիք» ֆիլմի ռեժիսորը նոր ռեկորդ Է սահմանել

«Ժանիք» ֆիլմի ռեժիսորը նոր ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական լավագույն անկախ ֆիլմի համար Award for Best British Independent Film (BIFA) ամենամյա մրցանակը ու եւս ինը պարգեւ ստացել Է «Ֆավորիտուհին» տրագիկոմեդիան: Հաղթողների ցուցակը հրապարակված Է մրցանակի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի («Ժանիք», «Լոբստեր») կինոնկարն արժանացել Է ռեկորդային տասը պարգեւի: Այսպես, Օլիվիա Կոլմանը մրցանակ Է ստացել կնոջ լավագույն դերի համար, իսկ Ռեյչել Վայսը ճանաչվել Է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Բացի այդ, ֆիլմը մրցանակ Է ստացել լավագույն սցենարի եւ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: «Ֆավորիտուհու» գործողությունները ծավալվում են 18-րդ դարի սկզբին Ֆրանսիայի դեմ Անգլիայի պատերազմի ժամանակ: Ֆիլմում նկարահանվել են Օլիվիա Կոլմանը, Ռեյչել Վայսը, Էմմա Դեվսը, Ֆեյ Դեյվնեյը, Էմմա Սթոունը: BIFA մրցանակը անկախ բրիտանական ֆիլմի ստեղծման գործում ձեռքբերումների համար շնորհվում Է 1998 թվականից Մեծ Բրիտանիայում անցկացվող ամենամյա արարողության ժամանակ: Համարվում Է, որ դա ամենահեղինակավոր մրցանակն Է անկախ բրիտանական կինեմատոգրաֆի բնագավառում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am