Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Արմեն Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին


ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ