Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում

ԲՀԿ-ն քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում: Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Իր ելույթում Ծառուկյանն ընդգծեց, որ ցանկանում է, որպեսզի իր երեխաներն ապրեն բարեկեցիկ երկրում, ինչի համար անհրաժեշտ է պայմաններ և հնարավորություններ ստեղծել: «Այսօր մենք միասին կարող ենք ստեղծել այդ հնարավորություններն ու պայմանները: Եղել են երկրներ, որոնք մեր երկրից մի քանի անգամ ավելի ծանր վիճակում են եղել, բայց նրանք շատ կարճ ժամանակահատվածում կարողացել են նորովի զարգանալ, հզորաալ, ամրապնդվել, բարելավել ժողովրդի վիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ բոլորն էլ ուզում են լավ ապրել, չեն ուզում նպաստ ու օգնությու ստանալ: «Բոլորն էլ ցանկանում են աշխատել, իրենց ընտանիքը պահել, իրենց լիարժեք երջանիկ զգալ»,- նշեց նա:

Ծառուկյանը գտնում է, որ հարկավոր է ոչ թե մարդկանց խնդրել, որ գան Հայաստանում ներդրում անեն, այլ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք գան խնդրեն Հայաստանում ներդրում անելու համար: «Պետք է պայման ու հնարավորություն ստեղծվի, օրենքներ ընդունվեն, որ մարդիկ ցանկանություն հայտնեն Հայաստանում ներդրում անել»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ պետք է կարողանանք տնտեսություն զարգացնել, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն: Նա նաև հայտնեց, որ իր թիմին զգուշացրել է, որ որևէ մեկը իրավունք չունի վիրավորել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

«Անկախ նրանից, թե ով որքան ձայն կստանա, ես բոլորին շնորհակալ եմ ու ասում եմ, որ արել եմ, անում եմ ու անելու եմ»,- ասաց Ծառուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am