Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին «30 տարի անց» խորագրով փառատոն կանցկացվի

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին «30 տարի անց» խորագրով փառատոն 
կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին կմեկնարկի «30 տարի անց» միջազգային փառատոնը` նվիրված 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր անկյուններից Գյումրի կժամանեն հայտնի երաժիշտներ, արվեստագետներ:

Կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային տիրույթում» խորագրով: Գիտաժողովին ներկա կլինեն ճանաչված գիտնականներ և արվեստագետներ: Կիրականացվեն համերգային ծրագրեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ: Կմասնակցեն մանկավարժներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, նշանավոր գրողներ, գրականագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am